17/01/2019 12:50
2019-ի տնտեսական ակտիվության ցուցանիշը կգտնվի 5.2 տոկոսի սահմաններում. նախարարի պաշտոնակատար
5.2-5.3 տոկոսի սահմաններում կգտնվի 2019 թվականի տնտեսության ակտիվության ցուցանիշը և համախառն ներքին արդյունքի աճը, լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը։
«Որոշ տարբերություններ լինում են, դրանք կապված են լինում տնտեսության մեջ տարվա ընթացքում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններով։ Անցած տարվա ընթացքում վերամշակող արդյունաբերության ազդեցությունն է եղել ավելի մեծ՝ աճի տեսանկյունից։ Այդ երևույթը իր վերջնական ազդեցությունը կունենա ՀՆԱ-ի աճի ցուցանիշի վրա», - ասաց Տիգրան Խաչատրյանը։