17/01/2019 11:08
Մի բան ակնհայտ է՝ նախարարությունների թիվը կրճատվելու է. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ օրենքի համաձայն՝ կառավարությունը ձևավորված է համարվում, երբ նշանակված են անդամների երկու երրորդը։
«Մենք կգնանք այդ ճանապարհով, անդամների երկու երրորդը կնշանակվի, մյուսները չեն նշանակվի, քանի դեռ մենք վերջնական չենք հստակեցրել կառավարության կազմի փոփոխությունների հետ կապված հարցերը», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ մի բան ակնհայտ է՝ նախարարությունների թիվը կրճատվելու է։
«Ուղղակի այս պրոցեսը պետք է տանել անցնցում, սահուն ու կանխատեսելի ճանապարհով», - ասաց վարչապետը։