Կրճատել են նրանց, ովքեր «իրենց մարդիկ» չեն. Սունդուկյանի նախկին ռեժիսոր Տիգրան Գասպարյանը մեղադրում է Արմեն Էլբակյանին և Վարդան Մկրտչյանին

17/01/2019 16:38

Կրճատել են նրանց, ովքեր «իրենց մարդիկ» չեն. Սունդուկյանի նախկին ռեժիսոր Տիգրան Գասպարյանը մեղադրում է Արմեն Էլբակյանին և Վարդան Մկրտչյանին


 

35 տարի աշխատելով Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ ռեժիսոր, բեմադրիչ Տիգրան Գասպարյանն օրերս հեռացվել է թատրոնից՝ հաստիքի կրճատման պատճառաբանությամբ: Անձամբ ինքը՝ ռեժիսորը, համոզված է՝ պատճառաբանությունն արհեստածին է, իրական պատճառը ներկայիս գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի և տնօրեն Վարդան Մկրտչյանի՝ իրեն թատրոնում չհանդուրժելն է:

Տիգրան Գասպարյանը Սունդուկյան թատրոնի գլխավոր ռեժիսորն է եղել 2012-ից 2015 թվականները: 2015-ին Արմեն Էլբակյանի՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակվելուց հետո, որպես գլխավոր ռեժիսոր, բնականաբար, նրա լիազորությունները կասեցվեցին: Սակայն բեմադրիչը շարունակեց մնալ ռեժիսորների հաստիքային ցուցակում:

Aysor.am-ը ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Գասպարյանի հետ զրուցել է թատրոնից հեռացվելու  պատճառների, թատրոնի նախկին ու ներկա գեղարվեստական ղեկավարների ու տնօրենի միջև առկա լարվածության ու դրանից ծագած խնդիրների մասին:

- Պարոն Գասպարյան, շուրջ 2-3 տարի է՝ բարձրաձայնվում է այն մասին, որ նախորդ գլխավոր ռեժիսորների, այդ թվում՝ նաև Ձեր բեմադրությունները Սունդուկյան թատրոնի խաղացանկից դուրս են մնացել: Որքանո՞վ է այդ հայտարարությունն իրական, ինչո՞վ եք պայմանավորում տնօրենի և ներկայիս գեղարվեստական ղեկավարի նման մոտեցումը:

- Այդ ամենը սկսվել է ոչ թե երկու, այլ մոտ 4 տարի առաջ՝ 2015 թվականից, երբ Արմեն Էլբակյանն իր կնոջ շատ մոտ բարեկամ Դավիթ Հարությունյանի (Արդարադատության նախկին նախարար, վարչապետի (Հովիկ Աբրահամյան) աշխատակազմի նախկին ղեկավար՝ հեղ.) միջոցով եկավ ու որպես գեղարվեստական ղեկավար «խցկվեց» Սունդուկյան թատրոն: Սա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Այնինչ, այդ ժամանակ թատրոնը՝ հանձինս ինձ, ուներ գլխավոր ռեժիսոր, ով կատարում էր նույն պարտականությունները: Այն ժամանակվա փոխնախարարը, ներկայացնելով նրան, այդ նշանակման մասին շատ ծիծաղելի մեկնաբանությամբ հանդես եկավ՝ ասելով, որ Սունդուկյան թատրոնում ամեն ինչ շատ լավ է, բայց ուզում են, որ էլ ավելի լավ լինի: Փոխնախարարը հայտարարեց, թե այս նշանակումով ոչինչ չի փոխվում: Բայց ինչպե՞ս չի փոխվում, եթե դրանից մեկ ու կես տարի հետո գլխավոր ռեժիսորի գործառույթն իմ վրայից հանեցին՝ ինձ թողնելով որպես ռեժիսոր: Ու ի վերջո հասան այնտեղ, որ հաստիքի կրճատումով թատրոնից ինձ հեռացրեցին… Սունդուկյան թատրոնի «էլբակյանականացումը» հենց առաջին օրից է սկսել, երբ նա մտավ նոր աշխատասենյակ, պատից հանեց Գաբրիել Սունդուկյանի, Վարդան Աճեմյանի ու Արմեն Գուլակյանի դիմանկարներն ու դրանց փոխարեն կախեց իր հոր նկարը: Այդ նկարները տեղ գտան թատրոնի սրահում: Հանգստի սենյակում էլ իր նկարն էր փակցրել…

- Ե՞րբ եք իմացել Ձեր ազատման մասին, ո՞րն էր Ձեզ հայտնած հիմնավորումը:

- Ես դեռ վաղուց գիտեի, որ իրենց քայլերը դեպի դա են տանում: Երբ իրեն (նկատի ունի Արմեն Էլբակյանին՝ հեղ.) բերեցին որպես գեղարվեստական ղեկավար, մի տեղ ասել էր՝ ամեն ինչ անելու եմ, որ ինքը (Տիգրան Գասպարյանը՝ հեղ.) ընդհանրապես թատրոնում չմնա: Այնպես որ, այս ամենի արմատները հեռվում են, նոր բան չէ: Գիտեք, երբ մարդն անօրինաբար է ուրիշի տեղում հայտնվում, բնականաբար, առաջին հերթին ուզում է ազատվել այդ մարդուց ու նրա ներկայացումներից, որոնք գովազդի կարիք էլ չունեն: Օրինակ՝ «Ոտքի, դատարանն է գալիս» ներկայացումը դարձավ այդ երկյակի (նկատի ունի Արմեն Էլբակյանին և Վարդան Մկրտչյանին՝ հեղ.) աչքի փուշը… Ի՞նչ անուն պիտի դնեին, որ ինձ հանեին աշխատանքից. իմ՝ թատրոնի գլխավոր ռեժիսոր եղած երեք տարիների ընթացքում Լոնդոնում ենք զարմացրել հանդիսատեսին, Թբիլիսիում, Բոստոնում, Բրեստում, Լոս Անջելեսում մեծ հաջողություններ ենք ունեցել, ու սա ամբողջը չէ: Սրանք և փառատոններ են, և հյուրախաղեր: Իսկ Արմեն Էլբակյանի գլխավորությամբ ո՞ւր են գնացել՝ զրո տեղ… Անունը դրեցին՝ հաստիքի կրճատում ու վերջ: Ասում են՝ մեզ բեմադրիչ պետք չէ, դրսից կհրավիրենք: Բայց եթե ներսում ունեք մարդ, ով այդքան գործ է արել ու ունակ է անելու, ինչո՞ւ եք դրսից հրավիրում… Ինձ զանգեցին դեկտեմբերի 28-ին, ասացին՝ թատրոնում ծանուցում ունեք, եկեք վերցրեք: Քաղաքում չէի, ասացի՝ թողեք պարեկների մոտ, երեկոյան կգամ կվերցնեմ: Բայց ասեցին՝ չէ, ուրեմն վաղը եկեք: Հաջորդ օրն էլ զանգեցին, թե՝ լավ, մի եկեք, ծանուցումը Ձեզ փոստով են ուղարկել: Բնականաբար՝ հասկացա, թե ինչի մասին է խոսքը… Ստացա հունվարի 9-ին: Մենակ ինձ չեն կրճատել, կրճատել են նաև այն դերասանուհիներին, ովքեր իրենց դեմ սեփական կարծիք ունեին և այդ մասին բարձրաձայնում էին… Իմ տեղեկություններով՝ ընդհանուր առմամբ՝ կրճատվել է 14 աշխատակից:

- Այդ թվում՝ և Ձեր կնոջը՝ Էռնա Ավետիսյանին են հեռացրել թատրոնից: Ի դեպ, նա ի՞նչ զբաղվածություն ուներ թատրոնում, «օգտագործո՞ւմ» էին նրա ներուժը:

- Այո՛, կնոջս էլ են կրճատել: Նրան զանգվածային տեսարաններում էին «օգտագործում», նաև՝ Կարինա Հարությունյանին, ով նույնպես կրճատման տակ հայտնվեց: Նրանք նախկինում զբաղված էին մի քանի ներկայացումներում՝ «Արշալույսներն այստեղ խաղաղ են», «Որբերի ընտանիքը», «Դեպք մեդտրոյում», «Անվերադարձ ապագա»… Բայց քանի որ «էլբակյանական» ներկայացումներ չէին, հանվեցին խաղացանկից: Երկուսն իմ բեմադրությունն է, մեկը՝ Դավիթ Հարությունյանինը, մեկն էլ Ժան Նշանյանինը… Կրճատել են նրանց, ովքեր «իրենց մարդիկ» չեն, ասում են՝ օժանդակ կազմը կրճատում ենք և վերջ: Բայց արի ու տես, որ դրա փոխարեն կանչում է իրենց «Խամաճիկների» թատրոնից, իր ուսանողներին: Էլի նոր մարդ բե՛ր, բայց քո թատրոնի արտիստների, ովքեր իսկապես ունակ են, կարգը բարձրացրո՛ւ, նորերին էլ տար օժանդակ կազմ: Ըստ օրենքի՝ առավելությունը հին աշխատողինն է: Ի՞նչ սկզբունքով են բերում, որպես իրենց աղանդի ներկայացուցիչնե՞ր, ո՞վ չգիտի դա: Մի հատ էլ նրանցից մեկին ասում են՝ դու չե՞ս ուզում դերեր խաղաս: Եթե հարցնում ես, ուրեմն համարում ես, որ կարող է, չէ՞: Է՜, բա որ կարող է, ինչո՞ւ ես կրճատում՝ փոխանակ կարգը բարձրացնելու: Այս ամեն ինչի տակն ի՞նչ կա…

- Միգուցե այդ կրճատումների կարիքը կա՞ր թատրոնում:

- Հավատացեք՝ եթե լիներ, ես դեռ այն ժամանակ կրճատումներ կանեի: Ես նման բան չեմ արել, ու եթե դրսից էլ դերասան էի հրավիրում, ապա միայն հույժ կարևոր պատճառով: Ես դեմ չեմ նոր դերասաններ, նոր ուժեր բերելուն, բայց դա պետք է անել, եթե կարիքը կա, ոչ թե հներից հրաժարվես ու թատրոնը զանգվածային ձևով քո մարդկանցով լցնելու… Սունդուկյան թատրոնը կից ստուդիա ունի, որը ժամանակին ես ու Արմեն Մարությանը վերաբացեցինք, ես էլ այնտեղ դասավանդում էի: Ինձ իմ իսկ վերաբացած ստուդիայից հանեցին: Մարության Արմենը, ով ստուդիայի տնօրենն էր, բառացիորեն ասաց՝ Տիգրան ջան, դու իմ «ախպերն» ես, բայց եթե ես քեզ չհանեմ, ստուդիան կփակեն… Դրանից ավելի էլ ո՞նց է լինում ապօրինությունը:

- Ինչո՞վ է պայմանավորված, որ այս ընթացքում որևէ նոր ներկայացում չեք բեմադրել: Որպես թատրոնի հաստիքային ռեժիսոր՝ նման առաջարկ չե՞ք ունեցել տնօրենից կամ գեղարվեստական ղեկավարից:

- Խոսակցության ժամանակ մի անգամ Վարդան Մկրտչյանն ինձ առաջարկեց բեմադրություն անել, բայց նույն պահին էլ միանգամից սահմանափակման մեջ դրեց՝ միայն ազգային գործ, մեր ուղղվածությունը դա է: Ես նրան պատասխանեցի, որ իմ տարիների գործունեությամբ արդեն հասել եմ այն աստիճանի, որ ինքս կարող եմ գործ ընտրել: Ազգային թատրոն չի նշանակում ազգային խաղացանկ: Նույն Ազգային գրադարանը հո մենակ հայ գրականության համար չէ՞, կամ՝ Ազգային պատկերասրահը մենակ հայ նկարիչների համար չէ՞: Եվ հետո, ավելի ազգային թեմա կա՞, քան «Ոտքի, դատարանն է գալիս», կամ՝ «100 տարի անց»-ը: Արել եմ, դրանք բեմ բարձրացնում ե՞ք, որ հիմա նորից ազգային եք պահանջում ինձանից: Վարդան Մկրտչյանն ասում է՝ ներկայացման «մաշվածություն» գոյություն ունի: Այդ ո՞ր մասն է մաշվել՝ թև՞ը, արմո՞ւնկը, ի՞նչը… Հեղափոխությունից հետո երևի մի քիչ զգուշացավ, զգաստացավ, 3-4 տարվա մեջ մեկ, թե երկու անգամ վերջերս դրվեց ներկայացումը: Ու նորից թնդաց՝ անտարբեր չթողնելով հանդիսատեսին…

- Դուք չեք համաձայնվում ազգային թեմային, իսկ ինքներդ որևէ գործ առաջարկե՞լ եք:

- Այո: Ու Ձեզ համար կրկնոմ եմ Արմեն Էլբակյանի խոսքերը՝ «не к спеху»… Մեկ՝ վռազ չի, մեկ՝ փող չկա, մեկ՝ մի ուրիշը պետք է բեմադրություն անի… Անընդհատ ինչ-որ պատճառաբանություններ էին լինում: Վերջ ի վերջո, ստացվեց, որ թեկուզ ոչ իմ մեղքով, բայց ես երեք տարի նոր ներկայացում չեմ բեմադրել… Բայց ախր չեք թողել, ես ձեզ շա՜տ գործեր եմ առաջարկել. Գորինի «Հիշատակի աղոթք»-ը, Ժան-Պոլ Սարտրի «Սատանան և Տեր Աստվածը», Իբսենի «Պեր Գյունտ»-ը… Երևի շատ «թույլ», «վատ» գործեր եմ առաջարկել, որ չեն ուզում (ժպտում է՝ հեղ.): Ու դեռ Վարդան Մկրտչյանը հայտարարում է, թե Տիգրան Գասպարյանը 3 տարի է՝ այս թատրոնի սովորական բեմադրիչ է, ոչ մի գործ չի արել ու փող է ստանում…

- Վարդան Մկրտչյանը մեզ հետ զրույցում, որի հրապարակումը կլինի առաջիկա օրերին, տեղեկացրեց, որ «Սատանան և Տեր Աստվածը» հաստատված է եղել թատրոնի գեղարվեստական խորհրդի կողմից, բայց Դուք այդպես էլ չեք բեմադրել:

- Ինձ էլ մի օր հանկարծակի ասացին, որ այդ ներկայացումը վաղուց հաստատված է եղել: Պարզվում է՝ ես էլ այդ գեղխորհրդի նիստին ներկա եմ եղել: Արձանագրությունը պահանջեցի: Ինչ-որ «թխած» թուղթ տվեցին, չհասկացա՝ ինչ էր: Պատկերացնո՞ւմ եք, այդ գեղխորհրդի անդամներից որևէ մեկը արձանագրության մեջ իր խոսքում չի անդրադառնում հաստատված ներկայացմանը, ես էլ, իմ խոսքում, ինչ-որ տեխնիկական հարցերից եմ խոսում՝ բեմից, հատակից, դեկորացիայից… Փաստորեն, իմ առաջարկած գործն ընդունում են, ու ո՛չ ե՞ս եմ ձայն հանում այդ մասին, ոչ էլ խորհրդի անդամներից մե՞կը: Դա հնարավո՞ր է, այդ ի՞նչ ծիծաղելի բաներ եք ասում… Դե լավ, համարենք՝ հաստատել եք, ես էլ այդ ներկայացումը չեմ արել: Բա դու տնօրեն ես, դու՝ գեղարվեստական ղեկավար ես, ինչո՞ւ քո աշխատողին չես կանչում, ասում՝ լսի, հաստատել ենք այս գործը, դու փող ես ստանում, այդ ի՞նչ իրավունքով չես անում: Ինչո՞ւ չեն կանչել, պահանջել ինձանից:

- Քանի որ Ձեր նկատմամբ անբարեհաճ վերաբերմունքը, փաստորեն, սկսվել է Արմեն Էլբակյանի՝ Սունդուկյան թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակվելուց հետո, այս քայլերի մեջ մասնագիտական խանդ տեսնո՞ւմ եք:

- «Գեղի կլուբի» մակարդակի իր ներկայացումները տեսե՞լ եք՝ «Մեծապատիվ մուրացկաններ», «Պեպո», «Հարսնացուն Հյուսիսից»… Դրսում մարդիկ են լինում (հանդիսատես՝ հեղ.), մոտենում են՝ չիմանալով, որ բեմադրիչը ես չեմ, ու ասում՝ կներեք էլի, առաջին իսկ գործողությունից հետո դահլիճից դուրս եկանք… Բնական է՝ այն մարդն, ով այս ամեն ինչը արել է, մեծ հաջողություն ու վարկանիշ ունեցած ներկայացումները չպետք է հանդուրժի: Ի դեպ, մի բան ասեմ. իմ՝ գլխավոր ռեժիսոր եղած ժամանակ նախկին բեմադրիչի (Վահե Շահվերդյան՝ հեղ.) որևէ գործ չեմ հանել խաղացանկից: Վերջին 4 տարիների ընթացքում այդ թատրոնում բեմադրություններ են արել բացառապես Արմեն Էլբակյանը, իր դուստրը՝ Լիլի Էլբակյանն ու Խամաճիկների թատրոնից ևս մեկ բեմադրիչ: Մի ներկայացում էլ արել է Պատանի հանդիսատեսի ներկայիս գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանը, ում հետ Էլբակյանը վերջերս Աբովյանում կռիվ էր արել ու բառացի ասել՝ քանի դեռ ես այս թատրոնում եմ, «առը հա» թե այս թատրոնում դու ներկայացում կանես: Ներեցեք մեջբերած արտահայտությանս համար (ժպտում է՝ հեղ.)… Ի դեպ, դա բնական էր, Դավիթ Հարությունյանին ժամանակին ես էի հրավիրել թատրոն՝ բեմադրություն անելու.«Դեպք Մետրոյում» ներկայացման բեմադրիչն է:

- Արմեն Էլբակյանի՝ Ձեր վերը նշած ներկայացումները, ըստ թատրոնի վիճակագրության, ամենապահանջվածներից են ու լեփ-լեցուն դահլիճներ են ապահովում…

- Եվ գիտե՞ք ովքեր են այդ լեփ-լեցուն դահլիճներն ապահովում. եթե նախկինում գոնե 10-րդ դասարանցիներն էին գալիս, ապա հիմա 5-6-րդ դասարանի երեխաներին են բերում ու թվեր ներկայացնում: Սունդուկյան թատրոնը, կարծես, իր վրա է վերցրել Պատանի հանդիսատեսի թատրոնի ֆունկցիաները (ժպտում է՝ հեղ.): Հիմա ակադեմիական թատրոնը իր ֆունկցիան չի կատարում, մեռած օրգանիզմ է դարձել: Մենք էմոցիոնալ կերպով Մայր թատրոն ենք ասում Սունդուկյանին, իսկ դա նշանակում է, որ այն ինչ-որ առումով պետք է մյուս թատրոնների համար նշաձող հանդիսանա: Կկրկնվեմ ու նորից կասեմ՝ ազգային-ազգային ասելով դուք կործանում եք այդ թատրոնը: Եթե դու ուզում ես լավ մեքենա սարքել, ապա չպետք է կառչես քո կապույտ «ԵրԱԶ»-ից: Համաշխարհային արժեքները բա ինչի՞ համար են, համաշխարհային արժեք չիմացողը, չճանաչողը տգե՞տ է, թե՞ չէ: Ինչո՞ւ եք ուզում հանդիսատեսին տգետ սարքել, մեծացնել: Իբր ժողովրդի «ճաշակի» հետևի՞ց եք ուզում գնալ: Նորից հիշեցնում եմ Սևակի խոսքերը. «Գնալ ժողովրդի ճաշակով՝ նշանակում է՝ չծառայել ժողովրդին»: Ինձ թվում է, սա պետք է մեծ տառերով գրվի ու ամենուր փակցվի…

- Թատրոնից հեռացված լինելու մասին տեղեկանալուց հետո հանդիպել, առանձնազրույց ունեցե՞լ եք թատրոնի ղեկավարության հետ:

- Իմաստը… ես նրանց հետ պարզաբանելու ոչինչ չունեմ:

- Ձեր հանդեպ տեղի ունեցած անարդարության մասին միայն վերջին ամիսներին եք սկսել բարձրաձայնել՝ մեկտեղ նշելով, որ այդ ամենի արմատները ձգվում են մինչև 3-4 տարի առաջ: Ինչո՞ւ եք նոր բարձրաձայնում:

- Անկեղծ կասեմ՝ հեղափոխությունից առաջ այս մասին խոսելն անիմաստ էր: Երբ ամեն ինչ իրենց սատարող ՀՀԿ-ականների ձեռքերում էր, ի՞նչ պետք է անեին: Ո՞ր դատարանին դիմեի, երբ այդ ամեն ինչն անողն ու նրան բերողը Արդարադատության նախկին նախարարն էր, այն տարիների՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Իմ աղմուկ բարձրացնելու իմաստը ո՞րն էր: Հեղափոխությունից հետո արդարությունը վերագտնելու միտումներ են նկատվում: Մյուս թատրոններում վախի մթնոլորտ ստեղծելը դժվար է, մեր թատրոնում այդ երկուսին հաջողվեց նման մթնոլորտ ստեղծել՝ այս կամ այն աշխատողին անհիմն նկատողություն տալով, աշխատանքից հեռացնելով, հեռացման մասին նախազգուշացնելով… Իսկ մարդիկ ապրելու, ընտանիք պահելու խնդիր ունեն, ու մտածում են՝ եթե Տիգրան Գասպարյանին հանեցին, մեզ հանելն ի՞նչ է իրենց համար, մեր հարցերը երկու օրում կլուծեն… Երբ առաջին անգամ բարձրաձայնեցի այս վախի մթնոլորտի մասին, զավեշտալի բան տեղի ունեցավ. Վարդան Մկրտչյանն ասաց՝ հաջորդ օրը բոլոր «կաբինետների» դռները բացեցի ու հարցրեցի՝ վախի մթնոլորտ կա՞, ու բոլորն ինձ վրա ծիծաղեցին: Ըստ իրեն՝ պետք է ասեին՝ այո՞, մենք վախենո՞ւմ ենք: Բա չծիծաղեին՝ ի՞նչ անեին:     

-  Պարոն Գասպարյան, այս հարցի լուծումն ինչպե՞ս եք տեսնում: Պատրաստվո՞ւմ եք որևէ քայլ ձեռնարկել՝ լինի հաշտության, թե՝ բողոքի:

- Հարցն իրենք ի նպաստ իրենց «լուծեցին», էլ ի՞նչ լուծում… Իրականում, իհարկե ես ինձ հասանելի բոլոր ճանապարհներով կփորձեմ արդարությունը վերականգնել, պայքարել…

- Պայքարել հանուն ինչի՞՝ վերադառնալու Սունդուկյա՞ն…

- Սունդուկյան թատրոնը՝ իմ տունը փրկելու կործանումից: Վարդան Մկրտչյանն ամեն օր հայտարարում է՝ այդքան լավ բաներ է արվում, ինչի՞ չեն ասում: Կներեք, իսկ ի՞նչն է լավ բանը՝ տոմսարկղի վերանորոգո՞ւմը, թվայնացո՞ւմը… Տղա ջան, թվայնացնելն ու տոմսարկղ վերանորոգելը թատրոնի համար առաջնահերթ չի, առաջնահերթը որակյալ, ճաշակով ներկայացում ունենալն է, որ հանդիսատեսդ այդ տոմսն առնի, գա նայի ու չհիասթափվի: Թե չէ երրորդական, չորորդական բաների մասին ես խոսում, որոնց մասին խոսելու կարիք էլ չկա: Կամ ասում են՝ փոքր բեմ է բացվելու: Գոնե գիտե՞ք, որ դրա մտահղացումը ժամանակին իմն է եղել, ուղղակի այն ժամանակվա տնօրենից ես միայն մեկ արտահայտություն էի լսում՝ փող չկա:

- Եթե, օրինակ, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում տնօրենի և գեղարվեստական ղեկավարի հրաժարականը պահանջում էր ամբողջ թատերախումբը, ապա Սունդուկյան թատրոնի դեպքում այդպես չէ: Ձեր պայքարն ի՞նչ եղանակով է լինելու:

- Ես Ձեզ ասեմ՝ պատերի տակ բոլորն էին խոսում, բայց ես գիտեի, թե ո՞վ «պատերի տակ» խոսելով կմնա, ո՞վ՝ բարձրաձայն կարտահայտվի: Այո, արտահայտվեցին քչերը: Դաստիարակությունս թույլ չի տալիս անուններ տալ, բայց կան այդ մարդիկ, չէ՞, կարդալու են այս ասածս: Ես որևէ մեկին չե՛մ ասել՝ արի խոսիր, որևէ մեկին չե՛մ «հավաքագրել»: Ես «թայֆա» սարքող չեմ: Ես ասել եմ ու իմ կռիվն արել…

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12/01/2025 22:48 Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժած 12/01/2025 20:40 Արթիկի, Անիի, Թալինի, Աբովյանի, Արարատի տարածաշրջաններում մառախուղ է 12/01/2025 18:56 Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից զինվորական ծառայության մեկնեցին առաջին նորակոչիկները 12/01/2025 17:02 Վանաձորում երթուղային «Գազել» է վթարվել. կա 12 վիրավոր 12/01/2025 16:39 Եթե 2018 թ. հեղափոխությունից հետո գնայինք ժողովրդի մղումներն իրականացնելու ճանապարհով, կործանարար կլիներ մեր պետության համար. Փաշինյան 12/01/2025 15:16 Դատական իշխանության օրը Սրբուհի Գալյանը կարևորել է կանխատեսելի արդարադատության հիմքերի ստեղծման անհրաժեշտությունը 12/01/2025 13:41 Խաղաղությունը կառուցում են ու մենք կառուցում ենք խաղաղություն. Փաշինյան 12/01/2025 13:38 Армяне всего мира, гуляют так красиво. Նիկոլ Փաշինյանը գրառում է արել 12/01/2025 13:30 Ձյուն, մառախուղ. Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը 12/01/2025 12:43 Կանխվել է Վերին Խոտանան գյուղի հարակից տարածքում բռնկված հրդեհի տարածումը դեպի անտառային հատված 12/01/2025 12:05 Հրդեհի ահազանգ` Հյուսիսային պողոտայում 12/01/2025 11:18 Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է. Փաշինյան 12/01/2025 11:11 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինաշխատանքներով պայմանավորված՝ կկատարվեն պայթեցման աշխատանքներ 12/01/2025 10:25 Փրկարարներն օգնության են հասել Ծաղկաձորից ոտքով Բջնի գյուղ ուղևորված լեռնագնացներին 12/01/2025 10:20 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան, Սևան, Գավառ քաղաքներում և Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է 11/01/2025 22:22 «Եվ ես նորից ուզում եմ վերադառնալ իրական Հայաստանի գաղափարախոսությանն ու հայեցակարգին»․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն էր` տնտեսության վերաբերյալ 11/01/2025 21:12 Մանկական ռոզեոլա կամ վարդացան. երբեմն շփոթում են այլ հիվանդությունների հետ 11/01/2025 20:52 Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել 11/01/2025 20:27 Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնում. մի քանի կիլոմետրանոց հատվածում բախվել է 27 մեքենա 11/01/2025 20:08 Հրդեհ Սյունիքի Վերին Խոտանան գյուղի վերջնամասում․ կրակի մարմանը մասնակցել են բնակիչները 11/01/2025 19:50 Բիչախչյանը գոլ է խփել 11/01/2025 19:36 Թրամփը հանդիպել է Ցուկերբերգի հետ 11/01/2025 19:13 Սպիտակ քաղաքից 1 կմ դեպի հյուսիս երկրաշարժ է գրանցվել 11/01/2025 18:51 Փառատոնների, սնուփ դոգերի, հեծանիվների ու հազար տեսակ անմտությունների վրա միլիոններ վատնող կառավարությունը փող «չունի» զինծառայողների բազային աշխատավարձի բարձրացման համար․ Մանուկյան 11/01/2025 18:35 Ինչպե՞ս պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ 11/01/2025 18:22 Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները թուլացել են 11/01/2025 18:03 Աբովյանի ճանապարհներին մառախուղ է 11/01/2025 17:45 Թե ինչպես մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայանը երեկվա իրադարձություններից տեսանյութ է հրապարակել 11/01/2025 17:30 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում 5 մեքենայի մասնակցությամբ վթարից 11/01/2025 17:14 Հայ առաքելական համայնքը մասնակից կլինի Լիբանանի վերականգնմանը․ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահին 11/01/2025 16:57 Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է՝ Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան 11/01/2025 16:47 Խայտառակ բլեֆ է․ Հայաստանը չի դառնալու ԵՄ անդամ, փոխարենը շատ արագ դառնալու է Ուկրաինա․ Նաիրա Զոհրաբյան 11/01/2025 16:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը զորակցություն է հայտնել արցախցի ընտանիքներին (Տեսանյութ) 11/01/2025 16:10 Կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից, Հայաստանը դարձնել նեոթուրանական նախագծի մի փոքր օղակ 11/01/2025 15:57 Անահիտ Մանասյանը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները 11/01/2025 15:46 Նիկոլ Փաշինյանն այցելել է Գանձաքար բնակավայրի նորակառույց դպրոց 11/01/2025 15:31 Սպասվում է առանց տեղումների եղանակ 11/01/2025 15:06 Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե 11/01/2025 14:30 ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին 11/01/2025 14:25 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով 11/01/2025 14:09 Արագածոտնում բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարը, «UAZ»-ը, «ՎԱԶ 2107»-ն ու «Chevrolet»-ն. կան վիրավորներ 11/01/2025 13:53 Քարդաշյանները ևս տարհանվել են հրդեհների պատճառով 11/01/2025 13:18 Մոսկվայից և Երևանից չվերթերը փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակման պատճառով 11/01/2025 12:59 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիների չկան․ ԱԳՆ 11/01/2025 12:55 ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խզումը կարող է կործանարար, անդառնալի հետևանքներ թողնել մեր երկրի վրա. Թադևոս Ավետիսյան 11/01/2025 12:26 Հասարակական տրանսպորտից օգտվելու տոմսային ինչ փաթեթներ են առաջարկվում 11/01/2025 12:08 Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր 11/01/2025 11:32 Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը 11/01/2025 11:29 Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան 11/01/2025 11:15 Մեր ընթացքն ուղիղ ճանապարհով գնալու է դեպի մեր կյանքի ազատագրումը. Բագրատ Սրբազան 11/01/2025 10:50 Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները 11/01/2025 10:33 Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց. Տիգրան Աբրահամյան 11/01/2025 10:14 Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է 11/01/2025 09:51 Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար ԱՄՆ դոլար ստացած երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան 11/01/2025 09:29 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդանում, Չարենցավանում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է 11/01/2025 09:18 «Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով՝ ձերբակալել են, հետո բաց թողել 11/01/2025 09:15 «Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն 11/01/2025 09:13 «Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն 10/01/2025 22:27 «Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծագել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի օրենքով սահմանված ծառայությունից»․ Բաբայանը ներկայացրեց ձերբակալությունների բուն պատճառը 10/01/2025 22:11 Ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում՝ արտահայտվող խիտ մառախուղի տեսքով․ ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն 10/01/2025 21:59 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել, մեզ հետևում էին․ Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնում իր ու ընկերների ձերբակալությունից (Տեսանյութ) 10/01/2025 21:32 Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող մեքենան 10/01/2025 21:24 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյա՞նն է 10/01/2025 21:09 Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ 10/01/2025 20:49 «Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան 10/01/2025 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 10/01/2025 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ 10/01/2025 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է 10/01/2025 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» 10/01/2025 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել 10/01/2025 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում 10/01/2025 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել 10/01/2025 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան 10/01/2025 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) 10/01/2025 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ 10/01/2025 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին 10/01/2025 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան 10/01/2025 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են 10/01/2025 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է 10/01/2025 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ 10/01/2025 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ 10/01/2025 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան 10/01/2025 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է 10/01/2025 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10/01/2025 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել 10/01/2025 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով 10/01/2025 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է 10/01/2025 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին 10/01/2025 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է 10/01/2025 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան 10/01/2025 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան 10/01/2025 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան 10/01/2025 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 10/01/2025 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները 10/01/2025 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության 10/01/2025 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով 10/01/2025 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար 10/01/2025 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը 10/01/2025 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան