18/01/2019 14:28
Դատարանը որոշեց կալանավորել Արամ Հարությունյանին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել ՀՔԾ-ի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել Բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանին, Aysor.am-ին տեղեկացրեց Հարությունյանի փաստաբան Հունան Տեր-Վարդանյանը:
Միջնորդությունը դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում քննարկվել է երեկ երեկոյան, և դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Ավելի վաղ ՀՔԾ-ն տարածած հաղորդագրությամբ տեղեկացրել էր, որ Արամ Հարությունյանը մեղադրվում է խոշոր չափերով կաշառք է ստանալու, և ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը: