18/01/2019 11:23
Խորհրդարանն այսօր, վերջապես, կընտրի մշտական հանձնաժողովների նախագահներին
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությունը խորհրդարանում տեղի կունենա այսօր՝ ժամը 11:30-ից 13:30-ը ժամանակահատվածում, այդ մասին քիչ առաջ հայտարարեց ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:
Նշենք, որ խորհրդարանում ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը 11-ն է, և Հովակիմյանը հորդորեց գործընկերներին ուշադիր լինել քվեարկության ժամանակ, որպեսզի անվավեր քվեաթերթիկները շատ չլինեն:
Խորհրդարանը 4 օր շարունակ քննում էր հանձնաժողովի նախագահների թեկնածուներին՝ նրանց ուղղելով ամենատարբեր հարցեր:
Հանձնաժողովի նախագահների թեկնածուներն են՝
«Իմ քայլը»
Նարեկ Զեյնալյան՝ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով
Ռուբեն Ռուբինյան՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով
Մխիթար Հայրապետյան՝ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
Արման Եղոյան՝ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Անդրանիկ Քոչարյան՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով
Վլադիմիր Վարդանյան՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
Վարազդատ Կարապետյան՝ Տարածքային կառավարման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և կայուն զարգացման հարցերի մշտական հանձնաժողով
Բաբկեն Թունյան՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով։
«Բարգավաճ Հայաստան»
Նաիրա Զոհրաբյան՝ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողով
Միքայել Մելքումյան՝ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով։
«Լուսավոր Հայաստան»
Մանե Թանդիլյան՝ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով: