18/01/2019 12:39
Բոլոր ընտանիքներում էլ վեճեր լինում են. Գագիկ Ծառուկյանը՝ ԼՀԿ-ի հետ ունեցած միջադեպի մասին
Բանավեճեր են, լարվածություն չկա, բոլոր ընտանիքներում էլ վեճեր լինում են, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով օրերս ԲՀԿ-ԼՀԿ միջև ծագած բանավեճին:
Դիտարկմանը, թե ինքն անձամբ ինչ է կարծում դեսպանների մասին և արդյոք պատրաստավում է Մանուկյանի մասին հայտարարությամբ հանդես գալ, Ծառուկյանն ասաց.
«Դա քաղաքական հարց չէ, որ կուսակցությունը որակում տա», - ասաց նա՝ ընդգծելով, որ ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանի արտահայտած կարծիքը եղել է նրա սեփական կարծիքը, որի հիմքում Անդրանիկ Մանուկյանի հետ 3 տարվա աշխատանքային փորձն է:
Հիշեցնենք՝ ԱԺ-ում ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանը քննադատություն էր հնչեցրել ՀՀ դեսպանների և դիվանագիտության հասցեին, ինչից հետո նրան հակադարձելու ելույթ էր ունեցել Արման Աբովյանը, ապա լեզվակռիվ էր ծագել ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և ԲՀԿ պատգամավոր Հրանտ Մադաթյանի միջև։
Բաբաջանյանը քննադատել էր դեսպանների նշանակման պրակտիկան, մասնավորապես, օրինակ բերելով Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանին, ում որդին ԲՀԿ խմբակցության պատգամավոր է: