18/01/2019 09:51
«Իրատես». ՊՆ փակ հանդիպմանը քննարկվել է ապրիլ-մայիսին չբացառվող ադրբեջանական սադրիչ տոտալ ռազմական գործողությունների հնարավորությունը
«Իրատես» թերթը գրում է. «Նախորդ շաբաթ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել փակ խորհրդակցությունների շարք, որում քննարկվել են անչափ կարևոր հարցեր` ոչ միայն հայաստանյան հումանիտար, խաղաղասիրական կորպուսներին ու առաքելություններին առնչվող, այլև կոնկրետ հարցեր. որոնցից մեկը գարնանը` ապրիլ-մայիսին, չբացառվող ադրբեջանական սադրիչ, ընդհուպ լոկալ, անգամ տոտալ ռազմական գործողությունների հնարավորության, հայկական բանակին դրանց դիմակայելու ներուժի հարցեր»
«Ինչը նշանակում է, որ ընթացող և սպասվող բանակցային գործընթացի հետ մեծ հույսեր չեն կապվում, իսկ Ադրբեջանը կարծես անհամբեր է, դրա համար է վերջին ամիսներին այսպես տազ արել», - թերթի հետ զրույցում ասել է աղբյուրը: