18/01/2019 13:36
Ամերիկացի պաշտոնյաները քննարկում է չինական ներմուծման մաքսատուրքի չեղարկման հնարավորությունը
Ամերիկացի պաշտոնյաները քննարկում են չինական ապրանքների ներմուծման համար Վաշինգթոնի սահմանած մաքսատուրքերի չեղարկման հնարավորությունը:
Նրանք նման քայլը դիտարկում են որպես շուկաները հանգստացնելու միջոց և Պեկինին խթանելու գնալ առևտրային պատերազմում ավելի խորը զիջումների, հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)` հղում անելով իր աղբյուրներին:
Սակագների մասնակի չեղարկման կամ դրանցից ամբողջությամբ հրաժարվելու գաղափարը հնչել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի շուրթերից:
Նա նման նախաձեռնություն է առաջ քաշել մի շարք խորհրդակցությունների ժամանակ, նշել են WSJ-ի զրուցակիցները:
Նման առաջարկների նպատակն է Չինաստանի հետ առևտրային բանակցությունների առաջ մղումը և Չինաստանի աջակցությունն ստանալու փորձը ավելի երկարաժամկետ համատեղ բարեփոխումներ անկացնելու գործում: Սակայն Մնուչինի նման գաղափարին չի համաձայնվել ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը, նշում է պարբերականը:
Նա մտահոգված է, որ ցանկացած զիջում կարող է դիտարկվել որպես թուլության նշան: Այս հարցով Վաշինգթոնում շարունակվող բանավեճերի արդյունքների մասին անհնար է կանխատեսումներ կատարել, ընդգծում է պարբերականը՝ նշելով, սակայն, որ նախկինում չինական հարցի քննարկումների ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լայթհայզերի կողմից էր, այլ ոչ Մնուչինի:
Այս անգամ նա հստակ հացկացրել է, որ ցանկանում է գործարք կնքել և պնդում է, որ այն կնքի հենց Լայթհայզերը, ասել են WSJ-ի աղբյուրները: Հաղորդվում է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային վեճը աշխատում են լուծել մինչև մարտի 1-ը: Մինչ այդ կողմերը համաձայնվել են հետաձգել նոր սակագների սահմանումը: ԱՄՆ-ն խոստացել է 90 օրով սառեցնել 200 մլրդ դոլարի չինական ապրանքների համար 10 տոկոսի փոխարեն 25 տոկոս մաքսատուրքի սահմանումը: