19/01/2019 10:10
«Հրապարակ». ԱԺ-ում նոր ձևավորված ԵԽԽՎ պատվիրակությունը կիրակի կմեկնի Ստրասբուրգ՝ հանձնելու առաջին քննությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկուշաբթի կմեկնարկի Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը, որի օրակարգում է նաև դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրությունների դիտարկման հարցը։ Հայաստանի ԱԺ՝ ԵԽԽՎ նոր ձևավորված պատվիրակությունը կիրակի կմեկնի Ստրասբուրգ՝ հանձնելու առաջին քննությունը։ Երեկվա դրությամբ միջազգային պատվիրակություններից միայն այս մեկն էր ձևավորվել։
Պատվիրակությունը կղեկավարի ԱԳ նախկին փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը։ Պատվիրակության կազմում ընդգրկված են Հովհաննես Իգիթյանը, «Իմ քայլից» ևս 2 պատգամավոր՝ Տաթևիկ Հայրապետյանը՝ ադրբեջանագետ, և Սոս Ավետիսյանը, որը լեզուների իմացության համար է ընդգրկվել։ ԲՀԿ-ից հիմնական կազմում ներկայացված է Նաիրա Զոհրաբյանը, փոխարինող՝ Միքայել Մելքումյանը, «Լուսավոր Հայաստանից»՝ Էդմոն Մարուքյանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում