21/01/2019 11:50
Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չպետք է վերածվեն նախարարությունների. Մակունց (Տեսանյութ)
«Իմ քայլը» դաշինքը դեռ չի քննարկել հարցը՝ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է վերածվեն նախարարությունների, թե ոչ, լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Խորհրդարանը պետք է ունենա վերահսկողություն այդ կառույցների նկատմամբ: Խորհրդարանն այսօր ունի այդ լծակները: Եթե փորձում ենք ավելի հաշվետու դարձնել այդ կառույցները, պետք է խմբակցությունների հետ գտնել այդ ձևաչափը», - նշեց Մակունցը:
Մակունցի կարծիքով՝ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չպետք է վերածվեն նախարարությունների և ունենան քաղաքական ուղղվածություն:
Դիտարկմանը՝ դրանք վարչապետի, թե կառավարության վերահսկողության տակ պիտի լինեն, Մակունցը նշեց, որ չի կարող հանպատրաստից այդ մասին կարծիք հայտնել:
«Արդեն նշեցի, որ «Իմ քայլում» պաշտոնական քննարկումներ չեն եղել, չեմ ուզում այսպես կարծիք հայտնել այս մասին», - նշեց նա: