21/01/2019 14:18
Չինաստանի ՀՆԱ-ի աճը կարող է ամենացածրը լինել վերջին 28 տարուց ի վեր
2018 թվականին Չինաստանի տնտեսական աճը կարող է ամենացածրը լինել վերջին 28 տարուց ի վեր: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նման ենթադրություն են արել գործակալության կողմից հարցված փորձագետները: Նրանց կանխատեսումների համաձայն՝ ՀՆԱ-ի աճը կկազմի 6.6 տոկոս: Համեմատության համար՝ 2017-ին այն կազմում էր 6.8 տոկոս:
Ըստ գործակալության՝ ճշգրիտ ցուցանիշը հայտարարվելու է այսօր:
Ինչպես նշվում է, տնտեսական աճի ցուցանիշի անկումը տեղի է ունեցել ներքին պահանջարկի նվազման ֆոնին, նաև ԱՄՆ-ին առևտրային դիմակայության պատճառով: