21/01/2019 15:56
Ոչ թե ես եմ քեզ կյանք տվել, այլ դու՝ կյանք ես տվել ինձ. Քրիստինե Պեպելյանը 40 օրական որդու հետ օրհնություն է ստացել
Եկեղեցին երեխայի քառասունքի հատուկ կարգ ունի, համաձայն որի՝ ծննդյան օրվանից հաշված քառասուներորդ օրը ծնողները երեխայի հետ միասին գալիս են եկեղեցի և օրհնություն ստանում: Բոլորովին վերջերս մայրացած երգչուհի Քրիստինե Պեպելյանը ևս հետևել է եկեղեցու խորհրդին և փոքրիկի օրհնության արարողություն է կազմակերպել, այս մասին տեղեկանում ենք հենց նրա ինստագրամյան էջից:
«Ընդամենը 40 օր է, որ կաս իմ կյանքում, բայց ինձ փոխել ես հիմնովին... Սովորեցրել ես ավելի շատ սիրել, ավելի շնորհակալ ապրել, ավելի գնահատել ու ներել.....միշտ ներել… Սովորեցրել ես ուրախանալ ակնթարթով, երջանկություն գտնել ամեն վայրկյանի մեջ: Քեզ գրկում եմ ու համոզվում. ոչ թե ես եմ քեզ կյանք տվել, այլ դու՝կյանք ես տվել ինձ»,-օրվա խորհուրդը հավերժացնող լուսանկարներին կից գրել է երգչուհին:
Օրհնության արարողությունը կատարել է Երևանի Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շահե քահանա Հայրապետյանը: