21/01/2019 16:16
Միացյալ Թագավորությունը դեռ 2018-ին է վավերացրել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը. Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Միացյալ Թագավորությունը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը.
«Միացյալ Թագավորությունը ևս վավերացրեց ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ դառնալով այն վավերացրած ԵՄ թվով 10-րդ երկիրը», - գրել է նա:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շտապել է շտկել Եղոյանին՝ հիշեցնելով, որ Միացյալ Թագավորության կողմից համաձայնագրի վավերացումը տեղի է ունեցել դեռևս անցյալ տարի:
«Լրատվամիջոցները, հղում անելով Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի թվիթերյան գրառմանը, հայտնում եմ, որ Մեծ Բրիտանիան վավերացրել է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը:
Ձեր ուշադրույթյունն եմ հրավիրում այն հանգամանքին, որ իրականում Միացյալ Թաագավորության կողմից համաձայնագրի վավերացումը տեղի ունեցել դեռևս անցյալ տարի:
Միացյալ Թագավորության Լորդերի պալատը այն վավերացրել է 2018 թվականի հուլիսի 18-ին, իսկ Համայնքների պալատը՝ նույն թվականի հուլիսի 11-ին:
Դեսպանի գրառումը իրականում վերաբերում է վավերացման հաստատմանը (Delighted to confirm UK ratification of EU Armenia Comprehensive and Enhanced Partnership Agreement ), ինչը նշանակում է, որ անցյալ տարի տեղի ունեցած վավերացումը պաշտոնապես գրանցվել է Բրյուսելում Եվրոպական խորհրդի կողմից, և սա նոր վավերացում չէ», - գրել է նա:
Delighted to confirm UK ratification of EU Armenia Comprehensive and Enhanced Partnership Agreement https://t.co/65J0jmEHGD