22/01/2019 12:35
Հայաստանի հետաքրքրություններից չի բխում քաղաքական կուրսը տանել Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման. Ալեքսանդր Կրիլով
Կարևոր է, որ ՀՀ-ում իշխանության եկած ուժը քաղաքական ուղղվածությունը չի տանում Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման ճանապարհով, «Քաղաքական նոր շրջանի մեկնարկ Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց պատմական գիտությունների դոկտոր, ՌԳԱ համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների Ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կրիլովը:
«Ուժերը, որոնք հավակնում էին իշխանության գալ, որոշ կարգախոսներ էին հնչեցնում, այդ թվում՝ Ռուսաստանից հեռավորություն պահելու մասին և քաղաքական ուղղվածությունը փոխելու: Մենք տեսնում ենք, որ երբ նրանք եկան իշխանության, կարգախոսները փոխվեցին, ինչը օբյեկտիվ է, որովհետև, եթե Հայաստանի ազգային հետաքրքրություններից, ապա չի կարելի քաղաքական կուրսը տանել Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման ուղղությամբ: Դա նման է ինքնասպանության», - ասաց բանախոսը:
Նա ընդգծեց, որ ՀՀ-ն հիմա անցնում է նոր հարաբերությունների կազմավորման փուլ, նոր լիդերներ են հանդես եկել և վարչապետն արդեն ունի նոր ձևավորված խորհրդարանի մեծամասնության աջակցությունն, ուստի Հայաստանում նոր հեռանկարներ են բացվում բարեփոխումների համար: