22/01/2019 11:35
Վրաստանում քաղաքացիների վարկային պարտքերի մարման ծրագիրն ավարտվել է
Վրաստանը հաջողությամբ ավարտել է անբարեխիղճ հաճախորդների վարկային պարտքերի մարման ծրագիրը, հայտարարել է վարչապետ Մամուկա Բախտաձեն:
«Կառավարությունը հավատարմորեն կատարել է իր խոստումը, և քաղաքացիների զգալի մասը Ամանորը դիմավորել է առանց պարտքերի», - ասել է վարչապետը:
Նա հիշեցրել է, որ այն անձանց պարտքերն են մարվել, որոնք վարկեր են վերցրել ակցիայի մեկնարկից առնվազն մեկ տարի առաջ և երբեք տոկոսադրույք չեն վճարել:
Միևնույն ժամանակ, վարկի չափն առանց տուգանքի և տոկոսի չպետք է գերազանցեր 2 հազար լարին (ավելի քան 751,1 դոլար):
2019 թվականի սկզբից Վրաստանում խստացրել է վարկերի տրամադրման կարգը: Այժմ բանկերն ու ֆինանսական կազմակերպությունները կանցկացնեն վարկ վերցնելու ցանկություն ունեցող քաղաքացիների ֆինանսական վիճակի մանրամասն վերլուծություն: