23/01/2019 10:42
Ժողովուրդն իրավունք ունի ավելին իմանալու Ալիևի հետ հանդիպման մասին, քան Փաշինյանի կցկտուր գրառումը. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Փաշինյան-Ալիև հանդիպմանը.
«Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Դավոսում ոչ ֆորմալ հանդիպում է անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ.
Հայ ժողովուրդն իրավունք ունի ավելին իմանալու այս հանդիպման մասին, քան Նիկոլ Փաշինյանի կցկտուր գրառումը։
Կրկնեմ հիմնական 2 հարցը՝
Ի՞նչ սկզբունքների հիման վրա է ընթանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։
Ի՞նչ ընթացք ունի Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու Փաշինյանի խոստման կատարումը», - գրել է նա։