23/01/2019 15:30
Փաշինյանը պատմել է՝ ինչու է կառավարման համակարգում բարձր որակավորում ունեցող կադրեր ներգրավելու պրոբլեմ առաջացել
Կառավարման համակարգում այսօր բարձր որակավորում ունեցող կադրեր ներգրավելու պրոբլեմ ունենք, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մարդիկ կան, որոնք որոշակի որակավորում ունեն, մենք նրանց հրավիրում ենք նախարար աշխատելու, ասում են՝ կներեք, մենք 5-6, երբեմն 10 մլն դրամ աշխատավարձ ենք ստանում, չենք կարող 400-600 հազար դրամով աշխատել», - ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով կառավարության կադրային քաղաքականության հասցեին հնչող քննադատություններին:
Փաշինյանը նկատեց՝ չի կարծում, որ այսօր կառավարությունը վատագույն կադրերով է համալրված, մինչդեռ բնական է, որ որոշ մարդիկ չեն կարող ընդունել նախարարի պաշտոնը ստանձնելու հրավերն իրենց ներկայիս ցածր աշխատավարձերի ֆոնին.
«Եղել են դեպքեր, որ մարդիկ ոչ թե չեն ուզել աշխատել նախարար, այլ աշխատավարձը քիչ է եղել: Մարդն ասել է, որ որոշակի վարկեր է վերցրել, ֆինանսական պարտավորություններ ստանձնել, ու եթե հրաժարվի այդ աշխատանքից, կմնա վարկերի տակ», - հավելեց վարչապետը: