23/01/2019 09:44
«Ժողովուրդ». Արմեն Մարտիրոսյանը մեկնել է Կանադա մշտական բնակություն հաստատելու նպատակով
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ օրաթերթի տեղեկություններով` «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը մեկնել է Կանադա մշտական բնակություն հաստատելու նպատակով:
«Հատկանշական է, որ նա ժամանակին բավական ոգևորված էր թավշյա հեղափոխությամբ, բազմիցս խոսում էր այն մասին, որ «Ժառանգություն»-ը իր ակտիվ մասնակցությունն է ունենալու այս գործընթացներում: Սակայն ԸՕ փոփոխությունների նախագծի չընդունվելուց հետո «Ժառանգությունը» որոշեց չմասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին:
Մեր տեղեկություններով` Արմեն Մարտիրոսյանը մինչ ընտրությունները առաջարկ է ստացել «Մենք» դաշինքից իրենց ցուցակում ընդգրված լինելու համար, սակայն մերժել է», - գրում է թերթը:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Մարտիրոսյանից ճշտել, թե ինչու է մեկնել Հայաստանից, սակայն այդպես էլ հստակ պատասխան չստացանք: «Այս պահին չեմ ուզում մեկնաբանել», - համացանցով զրուցելիս ասել է նա: