23/01/2019 14:01
Բոլտը ավարտել է ֆուտբոլային կարիերան
Օլիմպիական խաղերի ությակի չեմպիոն, ճամայկացի Ուսեյն Բոլտը ավարտել է ֆուտբոլային կարիերան:
«Դա շատ լավ փորձ էր: Ինձ իսկապես դուր եկավ լինել թիմի մի մասը: Դա բոլորովին այլ զգացողություններ են, քան՝ թեթև ատլետիկայում: Դա հաճելի պահեր էր», - ասել է Բոլտը:
Բոլտը մարզվում էր ավստրալիական «Սենտրալ Քոստ Մերիներս» թիմի հետ և խաղադաշտ էր դուրս գալիս, սակայն ակումբի հետ այդպես էլ չկարողացավ համաձայնության գալ պայմանագիր կնքելու շուրջ: