24/01/2019 15:25
Հուսով ենք՝ Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումները խաղաղ հանգուցալուծում կունենան. Աննա Նաղդալյան
Aysor.am-ը ՀՀ ԱԳՆ-ից հետաքրքրվել է, թե ինչ դիրքորոշում ունի ՀՀ ԱԳՆ-ն Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ.
«Ուշադիր հետևում ենք Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներին և հուսով ենք, որ իրադրությունը խաղաղ հանգուցալուծում կունենա», - Aysor.am-ի հարցին ի պատասխան ասել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Հիշեցնենք՝ երեկ Վենեսուելայի ընդդիմադիր Ազգային ասամբլեայի խոսնակ Խուան Գուայդոն իրեն հայտարարել է երկրի նախագահի պաշտոնակատար: Քաղաքական գործչին արդեն Վենեսուելայի ժամանակավոր ղեկավար են ճանաչել ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն և Ամերիկյան պետությունների կազմակերպությունը:
Գուայդոյին նախագահ ճանաչելու մասին հայտարարություն է տարածել նաև Վրաստանի արտգործնախարարը: