24/01/2019 16:32
Միհրան Պողոսյանի՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ քրգործի վարույթը վերսկսվել է. ՀՔԾ
Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) հայտնել է ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր Միհրան Պողոսյանի՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ քրեական գործի վերաբացման մասին:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Հատուկ քննչական կոմիտեից հաստատեցին, որ նշված քրեական գործի վարույթը վերսկսել է։
Նշենք, որ հրապարակման համաձայն՝ հեղափոխությունից ամիսներ անց Հայաստանի նոր իշխանությունները, Պանամայի փաստաթղթերի հետ կապված գործի շրջանակում կրկին ընթացք են տվել ՀՀԿ-ական նախկին պատգամավորի՝ օֆշորային ընկերությունների շուրջ հետաքննությանը: