24/01/2019 10:46
Վենեսուելայում առնվազն 16 մարդ է մահացել հակակառավարական ցույցերի ընթացքում
Վենեսուելայում չորեքշաբթի առնվազն 16 մարդ է մահացել հակակառավարական ցույցերի ընթացքում տեղի ունեցած բախումների հետևանքով, հայտնում է El Pitazo ինտերնետ-պորտալը:
Ըստ աղբյորի՝ անվտանգության ուժերի հետ ցուցարարների ընդհարումները մարդկային զոհերով են ուղեկցվել Ամասոնասի, Բարինասի, Բոլիվարի, Պորտուգեսի եւ Տաչիրայի նահանգներում, նաև մայրաքաղաք Կարակասում: Նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ բողոքի խոշոր ակցիաներ էին կազմակերպվել երկրի տարբեր շրջաններում: