24/01/2019 11:50
Աջափնյակում մետրոյի երկու կայարան կկառուցվի, իսկ Նորքի մասիվը ճոպանուղիով կկապվի քաղաքի կենտրոնի հետ
Շատ շուտով Երևանում բավական ակտիվ շինարարություն կսկսի առանձնապես բնակելի ոլորտում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։
Նրա խոսքով՝ Աջափնյակ համայնքում մետրոյի երկու կայարան կկառուցվի:
«Քանի որ ֆինանսական մեծ ծախսեր են կապված այդ կառույցի հետ, ուզում ենք սահմանափակվել ամենաստրատեգիական գծով և քաղաքը կապել Աջափնյակի հետ։ Հետագայում դա կշարունակվի դեպի Դավթաշեն», - նշեց նա:
«Նորքի մասիվը ճոպանուղիով կկապվի քաղաքի կենտրոնի հետ։ Այս նախագիծն ավելի արագ կիրականացվի, քան՝ մետրոյի կայարան կառուցելը, քանի որ ավելի համեստ ծախսեր է պահանջում», - ասաց Ա.Մեսչյանը: