25/01/2019 21:06
«20 տարվա աշխատանքից հետո հաստիքիս անհիմն կրճատման որոշումը կբողոքարկվի». Հ1-ի լրագրողը դիմել է դատարան
Հանրային հեռուստաընկերության լրագրող Լիանա Կարապետյանը դիմել է դատարան:
«Հարգելիներս, Հանրային հեռուստաընկերության լրատվականում 20 տարվա աշխատանքից հետո հաստիքիս անհիմն կրճատման որոշումը կբողոքարկվի: Հայցն արդեն դատարանում է: Կամայականությունների համար պետք է կարողանալ նաև, վաղ թե ուշ, պատասխան տալ»,- Facebook-յան իր էջում գրել է Լիանա Կարապետյանը:
Նշենք, որ Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայության բաժնի տնօրեն Պետրոս Ղազարյանն աշխատանքից ազատել է Լիանա Կարապետյանին: Լրագրողը իր նախորդ գրառումներւմ նշել էր, որ աշխատանքից ազատման միակ պատասխանը, որ ստացել է Պետրոս Ղազարյանից, եղել է ՝ «հին աշխատողներին կրճատում եմ»: