25/01/2019 15:04
Նիկոլ Փաշինյանը ենթադրում է, որ Վենեսուելայում իրադարձությունները հակասահմանադրական են, սակայն որոշիչը լինելու է ժողովրդի ձայնը
Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքում, ի տարբերություն Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած դեպքերի, կան զոհեր, այսօր Մոսկվայում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանում տեղի ունեցող գործընթացը 100 տոկոսով համապատասխանում էր ՀՀ օրենսդրությանն ուսահմանադրությանը։ Այն, ինչ տեղի է ունենում Վենեսուելայում, անհասկանալի է, թե ինչ առնչություն ունի այդ երկրի Սահմանադրության հետ», - ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Ըստ առաջին տպավորության՝ ամեն ինչ չէ, որ ընթանում է ըստ Սահմանադրության։ Շարունակենք հետևել ու պետք է հասկանալ այս իրադարձությունների ու Սահմանադրության փոխկապակցվածությունը։ Այնուամենայնիվ, որոշիչ դեր պետք է ունենա Վենեսուելայի ժողովրդի դիրքորոշումը։ Կամայական որոշում պետք է առաջին հերթին ժողովրդի համար ընդունելի լինի», - նշել է նա։