25/01/2019 09:35
Արմեն Ռուստամյանը՝ ՀՅԴ Բյուրոյի նախագահ, Հակոբ-Տեր Խաչատուրյանը՝ ներկայացուցիչ. ՀՅԴ Բյուրոյի նոր կազմը
Ստեփանակերտում հունվարի 16-ից մեկնարկած Հ. Յ.Դ. 33-րդ Ընդհանուր Ժողովը ավարտել է աշխատանքները։ Ժողովը աշխատանքների ավարտին ընտրել է կուսակցության բարձրագույն գործադիր մարմին՝ Բյուրո:
Հ.Յ.Դ. Բյուրոն իր հերթին անդրանիկ նիստում Հ.Յ.Դ. Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրել Կանադայից Հակոբ Տեր-Խաչատրյանին։
ՀՅԴ նորընտիր Բյուրոյի անդամներն են.
Արմեն Ռուստամյան՝ նախագահ
Վիգեն Բաղումյան
Արամ Գալուստյան
Վիգեն Յագուպյան
Յակոբ Խաչերյան
Արսեն Համաբարձումյան
Կիրո Մանոյան
Բենիամին Պչաքճյան
Սպարտակ Սեյրանյան
Րաֆֆի Տոնապետյան
Հովսեփ Տեր-Գևորգյան
Մուրադ Փափազյան
ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նորակազմ Բյուրոյի կազմում չկա։