25/01/2019 12:45
Վենեսուելայի ինքնահռչակ նախագահը չի բացառել Նիկոլաս Մադուրոյին համաներում շնորհելու հնարավորությունը
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, որը հունվարի 23-ին իրեն հռչակել է երկրի ժամանակավոր նախագահ, չի բացառել Նիկոլաս Մադուրոյին և նրա դաշնակիցներին համաներում շնորհելու հնարավորությունը, եթե նրանք օգնեն հանրապետությանը վերադարձնել ժողովրդավարությունը:
«Անցումային շրջաններում նման բաներ տեղի են ունենում: Համաներման մասին օրինագիծը քննարկվում է»,- հայտարարել է նա Univision-ի հետ հարցազրույցում:
Նրա խսքով՝ համաներումը կտարածվի բոլորի վրա, ովքեր պատրաստ են օգնել Վենեսուելային վերադարձնել սահմանադրական կարգը:
Ընդդիմության առաջնորդ Գուայդոն իրեն երկրի ժամանակավոր նախագահ էր հռչակել եւ երդվել փողոցում՝ իր հազարավոր կողմնակիցների առաջ: Դրանից հետո ԱՄՆ-ն, Կանադան, Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասը, նաև այլ պետություններ Գուայդոյին պաշտոնապես ճանաչել էին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ: