25/01/2019 11:09
Իրավապահները հայտնում են Վենեսուելայում ավելի քան 360 մարդու ձերբակալության մասին
Վենեսուելայում բերման են ենթարկել հունվարի 21-ից շարունակվող բողոքի ակցիաների 364 մասնակցի: Այս մասին witter-ի իր էջում գրել է «Վենեսուելայի քրեական ֆորում» ոչ կառավարական կազմակերպության գործադիր տնօրեն Ալֆրեդո Ռոմերոն:
«Հունվարի 21-ից 23-ը տեղի ունեցած բողոքների ընթացքում ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 364 մարդ»,- գրել է նա:
Հունվարի 23-ին Վենեսուելայի բազմաթիվ քաղաքներում անցկացվել են ընդդիմության բողոքի ակցիաներ, որոնք վերաճել են ոստիկանության և Ազգային գվարդիայի հետ ընդհարումների:
Ոչ կառավարական կազմակերպությունների տվյալով՝ զոհվել է ցույցերի առնվազն 26 մասնակից: