26/01/2019 14:57
Մի անհանգստացեք, ամեն ինչ նորմալ հունով գնում է. Սվիտալսկին՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման մասին (Տեսանյութ)
Մի անհանգստացեք, ամեն ինչ իր նորմալ հունով գնում է, Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով հարցին, թե կա մտավախություն, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը ձգձգվում է:
«Վավերացման գործընթացը ընթացքում է: 10 պետություն կա արդեն, որ վավերացումն իրականացրել է: Սովորաբար ԵՄ համաձայնագրերի վավերարցումը տևում է 2-3 տարի, հետևաբար չկա որևէ մտահոգություն: Մենք խորհուրդ ենք տալիս կենտրոնանալ 80 տոկոս դրույթների իրականացման վրա, որոնք արդեն իսկ ուժի մեջ են մտնել և վավերացման կարիք չունեն», - նշեց Սվիտալսկին: