26/01/2019 11:02
«Հպարտ քայլող» իշխանության խոստումները չիրականացան նաև արտաքին քաղաքական ոլորտում. Էդուարդ Շարմազանով
Արցախի հարցում Փաշինյանը անհասկանալի ափալ-թափալ հանդիպումների մեջ է, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանով.
«Ամիսներ շարունակ անդրադարձել եմ Փաշինյանի կառավարության բացթողումներին։
Ժամանակն անցնում է, բայց սխալներն ու թերացումները վեր են ածվում ձախողման։
.Կարմիր գծեր
.Պարտադիր կուտակային
.Ներդրումներ
.Տեսախցիկներ
.Թռիչքային զարգացում
Այս հարցերի վերաբերյալ Փաշինյանն իր խոստումները չի կատարել, իսկ շատ դեպքերում ասել է մի բան և արել հակառակը։
«Հպարտ քայլող» իշխանության խոստումները չիրականացան նաև արտաքին քաղաքական ոլորտում։
.Սահմանին գազը թանկացավ
.ՀԱՊԿ ում գործերը լավ չեն
.ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման
գործընթացն առաջ չի շարժվում
.Արցախի հարցի հետ կապված Փաշինյանն ու նրա կառավարությունն անհասկանալի ափալ-թափալ հանդիպումների մեջ են
Հ.Գ. Երեկ ակնհայտ դարձավ ,որ Փաշինյանին առաջիկայում դժվար թե պաշտոնական այցով հրավիրեն դաշնակից Ռուսաստան։
Դա տեսանելի էր նույնիսկ Փաշինյանի շփոթված պատասխանից։
Փաստորեն այստեղ էլ «կախարդական փայտիկն» անզոր գտնվեց։
Մտահոգիչ է»: