26/01/2019 10:05
«Փաստ». Միավորված նախարարություններում խուլ դժգոհություններ են հասունանում
«Փաստ» թերթը գրում է. «Միավորված ոլորտներ պարունակող նախարարություններում խուլ դժգոհություններ են հասունանում. խնդիրը բարդ է հատկապես ՊՈԱԿ–ների և ԾԻԳ–երի կրճատման ֆոնին, որոնք այս կամ այն կերպ կարողանում էին մեղմել միասնական կառավարման առկա բացերը:
Ոլորտի պատասխանատուներն ամեն կերպ փորձում են խուսափել խնդիրների վերաբերյալ կոնկրետ որևէ պատասխան տալուց, անգամ ամենավերին օղակներում հաճախ չեն կողմնորոշվում՝ ինչպես վարվել:
Ըստ մեր տեղեկությունների՝ բավականին բարդ է վիճակը, օրինակ, ՏԿ և ՏՏ նախարարությունում: Նախարար Հակոբ Արշակյանը, լինելով դասական «ՏՏ–իշնիկ», փորձում է ամեն գնով զարգացնել «իր» ոլորտները՝ ճանապարհային վերահսկողության, տրանսպորտային աշխատանքների կազմակերպման և այլ խնդիրները թողնելով հաճախ գործից անտեղյակ այլ պաշտոնատար անձանց վրա: Նմանատիպ խնդրի են բախվում այլ միավորված ոլորտները ևս, ինչը լուրջ խլրտոցներ է սկսել առաջացնել գերատեսչությունների ներսում:
Հաշվի առնելով ոլորտների միավորման առկա միտումը՝ չի բացառվում, որ այս խնդիրը հետագայում էլ ավելի խորանա, եթե չձեռնարկվեն կանխարգելիչ հստակ գործողություններ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում