27/01/2019 17:18
Քաղաքապետ Հայկ Մարությանն ու կինը հյուրընկալվել են Տիգրան Մանսուրյանին. կոմպոզիտորը նշում է ծննդյան 80-ամյակը
Այսօր ՀԽՍՀ Ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը դառնում է 80 տարեկան: Այդ կապակցությամբ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալվել է սիրված երաժիշտին ու այդ մասին գրառում արել ֆեյսբուքյան իր էջում:
«Երեկոյան Իվայի հետ միասին հյուրընկալել էինք մաեստրո Մանսուրյանին և նրա դստերը՝ Նվարդին։ Ջերմ ընտանեկան միջավայրում անմոռանալի ժամանակ անցկացրեցինք։
Իսկ այսօր լրանում է սիրելի Վարպետի 80-ամյակը։ Շնորհավորում եմ և մաղթում քաջառողջություն, հրաշալի ստեղծագործությամբ հագեցած երկար տարիներ։
2019-ը Երևանում մանսուրյանական է լինելու»,-գրել է քաղաքապետը:
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տիգրան Մանսուրյանը նշել է՝ հոբելյանական օրն իր հետ անցկացնելու համար Հայաստան են գալու իր երկու քույրերը՝ Արաքս և Սոնա Մանսուրյանները, և դուստրը: