28/01/2019 10:13
Արցախի Հանրապետության անկախությունը կճանաչեն, դրանից հետո կխոսենք. Լևոն Մնացականյանը՝ «խաղաղություն տարածքների գնով» թեզի մասին (Տեսանյութ)
Երբ Արցախի անկախությունը ճանաչեն, դրանից հետո կխոսենք, լրագրողների հարցերին ի պատասխան ասաց ԱՀ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ինչպես է վերաբերում «խաղաղություն տարածքների գնով» թեզին:
«Մենք մեր խնդիրը կատարել ենք և շարունակում ենք կատարել: Հարցը միայն Արցախի Հանրապետության անկախությունն է: Անկախությունը կճանաչեն, դրանից հետո կխոսենք», - ասաց նա: