28/01/2019 14:57
«Հայրենիքի պաշտպան» ծրագիրը կօժանդակի հաշմանդամություն ստացած զինծառայողներին (Տեսանյութ)
Մեկնարկում է «Հայրենիքի պաշտպան» ծրագիրը, որի օժանդակությամբ զինծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձինք կարող են ընդգրկվել աշխատանքի պետական մարմիններում:
«Այդ անձինք լրիվ իրավունք ունեն ոչ միայն հարգվելու և սիրվելու, այլև շարունակելու մասնակից դառնալ մեր հասարական, քաղաքական, տնտեսական կյանքին», - նախագահականում պարգևատրումներից հետո հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Նա նկատեց՝ նախագահականը ստանձնել է բարոյական պարտավորություն՝ հաշմանդամություն ունեցող 2-3 զինվորի ընդունել աշխատանքի.
«Նրանք պայծառ անձնավորություններ են և համապատասխան օգնության ու կրթական ծրագրի միջոցով կարող են վերադառնալ կյանք, դառանալ լիարժեք մարդ, ոչ միայն թոշակ ստանալ, այլ մասնակցել կյանքին, իրենց զգալ վսահ, իրենց ձեռքով լուծել իրենց առջև եղած խնդիրները», - ասաց նա:
Նախագահն ընդգծեց՝ ծրագրի շրջանակում նախագահականում արդեն իսկ աշխատանքի է անցել Ապրիլյան պատերազմի հերոսներից մեկը.
«Ծրագրի առաջին մեր ծիծեռնակը, որին ընդունել ենք աշխատանքի Գոռ Դարմանյանն է, ով հաշմանդամություն ունի ու այսօր ՀՀ նախագահի աշխատակազմում է աշխատում», - ասաց նախագահը՝ հույս հայտնելով, որ այլ կառույցներ ևս ձեռնամուխ կլինեն նման անձանց աշխատանքի ընդունելու գործին: