28/01/2019 10:09
Եթե նեղացած լինեի նոր իշխանություններից, այստեղ չէի լինի. Լևոն Մնացականյան (Տեսանյութ)
Բավարար եմ համարում բանակում կատարվող փոփոխությունները, լրագրողների հետ զրույցում Եռաբլուրում ասաց Արցախի Հանրապետության Արտակարգ իրավաիճակների ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանը:
Հարցին՝ արդյոք իր համար հասականալի եղավ իր պաշտոնանկությունը, Մնացակնայնն ասաց.
«Ժամանակին ահագին խոսել ենք, նորից անդրադառնալ դրան, անհրաժեշտություն չեմ համարում»:
Դիտարկմանը՝ նեղացա՞ծ չէ նոր իշխանություններից, Մնացականյանն արաձագանքեց. «Իհարկե ոչ, եթե նեղացած լինեի, այստեղ չէի լինի»:
Մնացականյանը նաև ընդգծեց, որ գոհ է նոր պաշտոնից:
Հիշեցնենք՝ Լևոն Մնացականյանը ազատվել էր ՊԲ հրամանատարի պաշտոնից և նշանակվել Արտակարգ իրավաիճակների ծառայության տնօրեն: