28/01/2019 10:02
Դավիթ Տոնոյան. Ամբողջական պայմանագրային ծառայության անցնելու որևէ պայման առկա չէ (Տեսանյութ)
ՀՀ Զինված ուժերը մեծաքանակ է, և մենք ստիպված ենք պահելու այն՝ ունենալով որոշակի մարտահրավերներ, Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Մենք պետք է ունենանք միջազգային չափանիշներին համապատասխան բանակ», - ասաց նա՝ ավելացնելով, որ ամբողջական պայմանագրային ծառայության անցնելու այսօր որևէ պայման առկա չեն:
Շնորհավորելով զինվորներին՝ Դավիթ Տոնոյանն ասաց, որ ցանկանում է նրանց լավ տրամադրություն, զգոնություն և հանդարտ հոգով ու անսասանան հավատով շարժվել առաջ: