29/01/2019 14:16
Շուրջ 127 մլն. դրամ. Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պարգևավճարները
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակիցները ևս անմասն չեն մնացել տարավերջյան պարգևավճարներից։
Aysor.am-ի հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից տեղեկացրին, որ աշխատակիցները տարեվերջին պարգևատրվել են նախարարի 3 հրամանով։
Պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 127 մլն դրամ։
«Մասնավորապես, աշխատավարձի տնտեսման հաշվին բաշխվել է 20,9 մլն ՀՀ դրամ, բյուջետային միջոցների վերաբաշխման հաշվին՝ 52,618 մլն ՀՀ դրամ (տարեկան պարգևատրում) և արտաբյուջետային միջոցների հաշվին` 53,4 մլն ՀՀ դրամ (եռամսյակային պարգևատրում)», - տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ արդարադատության նախարարությունում պարգևավճարները կազմել են դրույքաչափի 87 տոկոսը, սփյուռքի նախարարությունում էլ դեկտեմբեր ամսվա պարգևատրումները կազմել են 6 մլն 656 հազար ՀՀ դրամ։