29/01/2019 09:35
Կրակոցներ՝ ԱԺ նախկին պատգամավորին պատկանող ռեստորանում. կա 1 զոհ, 8 վիրավոր
Կոտայքի մարզում այսօր՝ հունվարի 29-ի գիշերը, կրակոցներ են հնչել. ժամը 02:10-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել Աբովյանի և Երևանի մի քանի հիվանդանոցներից, որ հրազենային և մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացի, մի մարդ էլ՝ մահացած վիճակում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն ու վիրավորները հիվանդանոցներ են տեղափոխվել Աբովյան քաղաքում գործող ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանայյին համալիրից:
Աղբյուրը հայտնում է նաև, որ գործի է դրվել մի քանի տեսակի զենքեր, այդ թվում «Մակարով» և «TT» տեսակի ատրճանակներ, ռեստորանի և դրան հարակից տարածքում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, երկաթե լինգ որի վրա առկա է արյան հետք, և արյունոտ գլխարկ:
Ոստիկաններն ու քննիչները պարզում են սպանվածի, և 8 վիրավորների ինքնությունը: Ռեստորանի կուպեներից մեկում հայտնաբերվել են «կառտեր», և այդ կուպեն քննիչի որոշմամբ փակվել է, որպեսզի հատուկ փորձագետները զննություն կատարեն:
Աղբյուրի տեղեկություններով, վիրավորների մեջ են ԱԺ նախկին պատգամավորի ազգականները: