29/01/2019 18:18
Գործընթացները, որոնք գնում են Արցախի շուրջ, կարող են բերել նրան, որ Արցախը հայտնվի բանակցային սեղանի մոտ. Կարեն Սիմոնյան (Տեսանյութ)
Aysor.am-ը զրուցել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հետ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման տեմպերի, ՀՀ-ՌԴ հարաբերությունների, Փաշինյան-Ալիև հանդիպումների և Արցախը բանակցային սեղանի մոտ բերելու հեռանկարների մասին:
Ըստ պատգամավորի՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունների զարգացման մասով մտավախություններ չկան. «Կան հնարավորություններ այդ հարաբերություններն ավելի զարգացնելու թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով: Որևիցե մտավախություն չկա և կարծում եմ՝ ցանկացած դեպքում, եթե անգամ որևէ ստվեր է ընկնում հարաբերությունների վրա, դրանք ուղղելը շատ հեշտ է և խնդիր չի ներկայացնում»:
Անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպումներին՝ Սիմոնյանը նշում է, որ գուցե որոշ դեպքերում դրանց հանրայնացումը այդքան էլ տեղին չէ և ընդգծում, որ ամեն դեպքում, թեկուզ ոչ ֆորմալ շփումները ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև նպաստում են, որպեսզի կոնֆլիկտն էսկալացիայի չգնա:
Դիտարկմանը՝ հնարավո՞ր է համարում, որ ինչ-որ փուլում Արցախը կարող է բանակցային սեղանի շուրջ գալ՝ Սիմոնյանը նշում է. «Այն գործընթացները, որոնք այսօր գնում են Արցախի շուրջ, կարող են բերել նրան, որ Արցախը հայտնվի բանակցային սեղանի շուրջ, որպեսզի կարողանա իր ձայնը բարձրացնել, թեպետ այս պահի դրությամբ, կարծում եմ, որ Մինսկի խումբը՝ որպես միջնորդ, կարողանում է ապահովել բանակցային գործընթացն ամբողջովին»:
Մանրամասները՝ տեսանյութում