29/01/2019 12:52
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով դատական նիստն ընդմիջվեց տեխնիկական պատճառներով
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Վերաքննիչ բողոքի քննությունն ընդմիջվեց, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը։
«Նիստն ընդմիջվեց տեխնիկական պատճառներով», - ասաց Արամ Օրբելյանը։
Նա նշեց, որ պաշտպանական խմբի կողմից Վերաքննիչ դատարան է ներկաայցվել նաև երկրորդ բողոքը, որը պատրաստվել է Առաջին ատյանի դատարանի որոշման ամբողջական տեքստը ստանալուց հետո:
«Սա ավելի մանրակրկիտ՝ համարյա 60 էջանոց բողոք է, որում անդրադարձ է կատարվել Առաջին ատյանի դատարանի որոշման մեջ տեղ գտած մի շարք խախտումներին», - ասաց Արամ Օրբելյանը։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 18.01.2019 թ․ որոշմամբ, բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին: