29/01/2019 14:45
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը հետաձգվեց
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունը։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանակն խմբի անդամ Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պաշտպանական խմբի մյուս անդամ Արամ Օրբելյանի կողմից ներկայացվել է առաջին վերաքննիչ բողոքը, որը հունվարի 18-ին էին ներկայացրել։
«Դատախազները ժամանակ խնդրեցին, որ բողոքին ծանոթանան ու իրենց փաստարկները ներկայացնեն, նիստը հետաձգվեց մինչև հունվարի 31-ը՝ ժամը 14։00-ն», - ասաց Հայկ Ալումյանը։
Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 18.01.2019 թ․ որոշմամբ, բավարարվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:
Դատարանի այս որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք է ներկայացրել: