29/01/2019 10:40
Փետրվարի 1-ին կկայանա Մերկել-Փաշինյան հանդիպումը
Գերմանիայի Դաշնային կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի 1-ին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Մերկելը 2019թ. փետրվարի 1-ին՝ ուրբաթ, դաշնային կանցլերի նստավայրում զինվորական պատիվներով կընդունի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հաջորդիվ նախատեսված է զրույց՝ ճաշի շրջանակում, որի ընթացքում դաշնային կանցլեր Մերկելն ու վարչապետ Փաշինյանը մտքեր կփոխանակեն երկկողմ և տնտեսական հարաբերությունների, ինչպես նաև արտաքին և անվտանգային քաղաքականության հարցերի շուրջ», - ասել է Դաշնային կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը, ում խոսքերն է մեջբերել ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը։
Նա նշել է, որ իրենք հետաքրքրությամբ և ուրախությամբ են սպասում այս այցին: