29/01/2019 12:40
Խորհրդարանը պետք է հսկայան ճիգեր գործադրի, որ ակնկալիքները հիասթափության չվերածվեն. Ռուստամյան
Ազգային ժողովում ներկայումս այնպիսի քաղաքական ուժեր են, որոնք միանշանակ չէ, որ պաշտպանում են ՀՅԴ-ի գաղափարները, մինչդեռ «Դաշնակցությունը» գաղափարական-քաղաքական կուսակցություն է, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը:
«Մեր բոլոր հետագա քայլերը բխելու են այդ տարբերություններից: Եթե մենք արձանագրենք, որ շեղումներ կան, մենք կլինենք ընդդիմություն: Միաժամանակ, արհեստական ընդդիմություն-իշխանություն դառնալու մոլուցք մենք չունենք», - ասաց նա:
Անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների արդյունքներին՝ Արմեն Ռուստամյանը նկատեց՝ կար պաթոսի և էյֆորիայի վիճակ, մինչդեռ ընտրողին պետք է մի փոքր ավելի շատ ժամանակ տալ՝ թույլ տալով, որ նա ավելի սթափ նայի իրականությանը:
«Ֆավորիտն ակնհայտ էր: Այս խորհրդարանը պետք է հսկայան ճիգեր գործադրի, որ ակնկալիքները հիասթափության չվերածվեն: Մարդիկ իրական փոփոխություններ են ակնկալում: Շարժումը միայն մերժումով չէր կարող ավարտվել», - ասաց նա: