29/01/2019 13:21
Փաշինյանի շնորհիվ Հայաստանը դարձել է համարյա չեղած հաշիվ ՀԱՊԿ-ում. ՀՀԿ խոսնակ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ Հայաստանը դարձել է համարյա չեղած հաշիվ ՀԱՊԿ-ում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Հայ-ռուսական հարաբերությունների մասին խոսում էր Փաշինյանը, որ երբեք այսքան փայլուն չէր եղել, ես էլ մտածում էի, որ գազը ոչ թե պետք է թանակա, այլ էժանանա. ի՞նչ եղավ՝ գազը թանկացավ, սա՞ էր փայլունը», - ասաց նա։
Շարմազանովի խոսքով՝ Փաշինյանը պետք է հասկանա, որ դիվանագիտության մեջ պատահական բառեր չեն օգտագործում։
«Ես իրեն կոնկրետ հարց եմ տալիս. որ ասում էիք ԵԱՏՄ մտնելը սխալ է, բա որ սխալ էր, ինչի՞ եք հիմա այդ սխալը կրկնում», - նշեց ՀՀԿ խոսնակը։