29/01/2019 13:15
Փաշինյանի իշխանության ինն ամիսների ցուցանիշները զիջում են ՀՀԿ-ի ցուցանիշներին. Շարմազանով
Ազգային ժողովում չկա իրական ընդդիմություն, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Նպատակ չկա ստվեր գցել ոչ ԲՀԿ-ի վրա, ոչ էլ «Լուսավոր Հայաստանի» վրա, մյուսը, որովհետև սատարում էր Փաշինյանին, մեկն էլ ջուր էր տանում, նրանք չեն քննադատել Փաշինյանի խայտառակ քաղաքականությանը», - ասաց նա։
Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ինչ խոստացել է՝ չի արել։
«Նրա իշխանության ինն ամիսների ցուցանիշները նկատելիորեն զիջում են նախկին իշխանոսթյան ցուցանիշներին», - ասաց ՀՀԿ խոսնակը։
Էդուարդ Շարմազանովը նշեց, թե բոլոր ոլորտներում «խայտառակ անկում» է գրանցվել։