29/01/2019 12:17
«Դաշնակցությունը» անհրաժեշտ է համարում Արցախի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքումը
Ամենակարևոր հարցը ՀՅԴ-ի համար մնում է Արցախյան խնդրի հայանպաստ լուծումը, այսօր լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը:
Անդրադառնալով Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքին՝ նա նկատեց, որ այն կարձանագրի հայկական երկու պետությունների կապը:
«Մենք սրա հետ կապված կոնկրետ քայլեր ենք արել: Այդ աշխատանքների մեջ ներգրավված ենք եղել, ունենք մեր պատկերացումները՝ ինչպիսին պետք է լինի այդ դաշինքը: Մենք այսօր պետք է հստակ արձանագրենք, որ հարձակումը Արցախի վրա հարձակում է Հայաստանի վրա: Մենք այս մասին խոսել ենք թե՛ ՀՀ վարչապետի, թե՛ Արցախի նախագահի հետ: Այդ դաշինքի անհրաժեշտությունն այսօր կա: Պետք է հստակ ճանապարհային քարտեզ մշակել և գնալ դաշինքի կնքման», - ասաց դաշնակցական գործիչը: