29/01/2019 12:23
Հայաստանը կանգնած է կարևոր ջրբաժանի առաջ. ՀՅԴ գործիչ
Երբ ՀՅԴ-ն մասնակցում էր վերջին ընտրություններին, կուսակցությունը հայտարարեց, որ կլինի ԱԺ-ում, թե ոչ, շարունակելու է իր գործունեությունը, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը՝ հիշեցնելով, որ 90-ականներին, երբ խորհրդարանը ձևավորվեց, ՀՅԴ-ն ընտրություններին չէր մասնակցում, սակայն ավելի ուշ երկրի քաղաքական կյանքում զգալի դերակատարություն ստանձնեց:
«Մենք ամենակայացած կուսակցությունն ենք, չկա մեկ այլ կուսակցություն, որ ներկա լինի բոլոր այն վայրերում, ուր հայությունն իր ներկայությունն ամրապնդել է: Մեր ուժի աղբյուրը համասփյուռ հայությունն է, և դրա վրա են հիմնված մեր գաղափարները: Մենք բոլոր էտապներն անցել ենք, և եթե մեր ասելիքը հստակ է, ՀՅԴ-ն դեռ անելիք ունի», - ասաց նա:
Արմեն Ռուստամյանը շեշտեց՝ Հայաստանը կանգնած է կարևոր ջրբաժանի առաջ:
«Հայաստանը պետք է զարգանա: Մենք պետք է իմանանք, որ Արցախում և հայ-թուրքական հարաբերություններում չպետք է զիջենք մեր սերունդների շահերը: Ով սա ընդունի, նրա հետ պատրաստ ենք սերտ համագործակցության, ով չի ընդունի, նրա հետ պատրաստ ենք առճակատման: Մենք պետք է ունենանք այնպիսի մոտեցում, որ ազատագրված Արցախը զարգացման ռեսուրս լինի, ոչ թե բեռ», - ասաց նա՝ ավելացնելով, որ բանակը պետք է լոկոմոտիվ դառնա, բանակը պետք է դառնա ոչ միայն սպառող:
Ռուստամյան խոսքով՝ ՀՅԴ-ն չի լինելու մի կոալիցիայում, ուր իրենց կարծիքը հաշվի չեն առնելու:
«Մենք չեք լինի մի կոալիցիայում, ուր առանց մեզ որոշումներ կկայացվեն», - նշեց Արմեն Ռուստամյանը: