29/01/2019 14:46
ՌԴ փոխարտգործնախարարը հայաստանյան այցի շրջանակում կհանդիպի Զոհրաբ Մնացականյանի հետ
Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը հայաստանյան այցի շրջանակներում կհանդիպի ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, Aysor.am-ին հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
«Քննարկվելու են հայ-ռուսական օրակարգին առնչվող հարցեր», - նշեց նա:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստան է ժամանել Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Հայաստանում է գտնվում նաև Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, ով այսօր մամուլի ասուլիս կունենա ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: