29/01/2019 11:11
Արտադրության ոլորտում շոշափելի ներդրումներ են արվում. Փաշինյան
2018 թվականի հունվար-սեպտեմբերին, ըստ լայն տնտեսական դասակարգման (BEC), Հայաստան են ներկրվել 662.6 մլն դոլարի կապիտալ ապրանքներ (արտադրության կազմակերպման համար օգտագործվող սարքավորումներ և տեխնիկա), այս ցուցանիշներն ֆեյսբուքյան իր էջում տարածել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գրելով.
«Այս ցուցանիշի իմաստն այն է, որ Հայաստան են ներկրվել ապրանքներ, որոնք անհրաժեշտ են արտադրության կազմակերպման համար:
2018 թվականին ունեցել ենք տպավորիչ աճ, ինչը նշանակում է, որ արտադրության ոլորտում շոշափելի ներդրումներ են արվում»: