29/01/2019 13:37
Աբովյանում զինված միջադեպի առթիվ գործի քննությունը հանձնարարվել ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը
Աբովյան քաղաքում այսօր տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ գործի քննությունը ՀՀ ՔԿ նախագահի կողմից հանձնարարվել ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը, Aysor.am-ին ասաց ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Նրա խոսքով, դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի պարկուճներ, ինչը հիմք է տալիս ասելու, որ օգտագործվել են տարբեր տեսակի զենքեր:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։
Ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ զինված միջադեպի մասնակիցների շրջանակը պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։